Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ Նյու Յորքում Թուրքիայի իր գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ քննարկել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում։
Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Լավրովն ու Ֆիդանը մանրամասն քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդի խնդիրները, անդրադարձել էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական առանցքային նախագծերի իրականացմանը։
Անդրադառնալով միջազգային օրակարգին՝ երկու երկրների արտգործնախարարները կարևորել են Մոսկվայի և Անկարայի քայլերի համակարգումը՝ ի շահ տարածաշրջանային սուր խնդիրների փոխընդունելի լուծում գտնելուն, մասնավորապես, Գազայի հատվածում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում և առհասարակ նաև Սև ծովի գոտում, ինչպես նաև Հարավային Կովկասում։
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին։