Թուրքիայի խորհրդարանը՝ Ազգային մեծ ժողովը, արդեն այս շաբաթ քվեարկության կդնի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ Անկարայում սեփական աղբյուրները վկայակոչելով։
«Նախագահ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ջանքեր կգործադրի ՆԱՏՕ-ին Շվեդիայի երկար սպասված անդամակցության հարցի վավերացման համար», - -թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին վկայակոչելով գրում է Bloomberg-ը։
Թուրքիայի կողմից Շվեդիայի անդամակցության հայտնի վավերացումից հետո դաշինքի անդամ վերջին երկիրը, որ դեռ չի տվել պաշտոնական հավանություն, կմնա Հունգարիան։