Ռուսաստանի իշխանությունները Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ շփումներ չունեն, մասնավորաբար Ուկրաինայի խնդրի վերաբերյալ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է քարոզարշավի ընթացքում Թրամփի հնչեցրած հայտարարությունը, թե ինքն ի վիճակի է դադարեցնել ուկրաինական պատերազմն անգամ մինչև նախագահ ընտրվելը։
«Մենք չեն պատկերացնում, թե ինչպես է դա հնարավոր իրագործել», - -հավելել է Պեսկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմը 24 ժամում դադարեցնելու Թրամփի խոսքերից հետո Զելենսկին նրան հրավիրել է այցելել Կիև