Լեհաստանի նորանշանակ վարչապետ Դոնալդ Տուսկն այսօր առավոտյան ժամանել է Կիև։
Նախապես չազդարարված այցի նպատակը, ըստ լեհական կառավարության ղեկավարի, «զգացողություն ստեղծելն է, որ չարիքի դեմ պայքարում Լեհաստանը Ուկրաինայի ամենավստահելի և կայուն գործընկերն է»։
Այցի մեկնարկին Լեհաստանի վարչապետն այդ մասին գրել է X-ի իր օգտահաշվում՝ հավելելով, որ Ուկրաինային ռազմական օգնության ցուցաբերումը «Վարշավայի թիվ մեկ առաջնահերթությունն է»։
Օրվա ընթացքում Տուսկը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և վարչապետ Դենիս Շմիգալի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհաստանի վարչապետը ժամանել է Կիև