Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը դադարեցնում է պայքարը ներկուսակցական ընտրություններում՝ փրայմերիներում, իր աջակցությունը հայտնելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։
Հանրապետական Դե Սանտիսի հայտարարությունը տարածվել է անցած գիշեր X-ի նրա օգտահաշվում։
«Ես չեմ կարող իմ աջակիցներին խնդրել, որպեսզի նրանք շարունակեն կամավորության հիմունքներով իրենց ռեսուրսներն ու ժամանակը վատնել մի իրավիճակում, երբ բացակայում է հաղթանակի հստակ ուղին», - հայտարարել է Դե Սանտիսը։
Ֆլորիդայի նահանգապետի այս հայտարարությունը հնչել է ներկուսակցական ընտրությունների՝ երեքշաբթի օրը Նյու-Հեմփշիրում կայանալիք հերթական փուլից առաջ։
Նահանգի հանրապետական ընտրողների շրջանում անցկացված վերջին հարցման համաձայն Դե Սանտիսը հավակնորդների թվում երրորդն էր, նրան պատրաստվում էր ձայն տալ քվեարկողների ընդամենը 6 տոկոսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ում մեկնարկում են ներկուսակցական ընտրությունները