Դոնեցկը ենթարկվել է հրետակոծության հաղորդվում է առնվազն 18 զոհի մասին

Արխիվ

Ռուսական զորքերի կողմից վերահսկվող Դոնեցկը կիրակի առավոտյան ենթարկվել է հրետանային կրակի։

Օկուպացված Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել է, որ ուկրաինական կողմի հրետակոծության հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել։

Դոնեցկի դե ֆակտո իշխանությունների հաղորդմամբ՝ կիրակի առավոտյան ժամը 10-ին համազարկային կրակով հրետակոծվել է քաղաքի Կիրովսկի շրջանի «Մերկուրի» շուկան։ Ականատեսները պատմել են, որ երեք պայթյուն է տեղի ունեցել։

Ուկրաինայի հրամանատարությունը չի մեկնաբանել հրետակոծությունը։