Փաշինյանի ելույթը տեղադրված է նրա «Ֆեյսբուք»-ի էջում, որը Ռուսաստանում արգելված ընկերություն է․ ՏԱՍՍ

Հայաստանի իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվի հետ վարչապետ Փաշինյանի հանդիպման լուրը ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, նշելով, որ Փաշինյանի ելույթը հրապարակվել է նրա «Ֆեյսբուք»-ի էջում, որը Ռուսաստանում արգելված ընկերություն է։

Մի առանձին հետգրությամբ էլ հիշեցվում է, որ 2022 թվականի մարտին Մոսկվայի Տվերսկի շրջանային դատարանի որոշմամբ Meta Platforms Inc. ընկերությունը, որին պատկանում են «Ֆեյսբուք»-ն ու «Ինստագրամ»-ը, ճանաչվել է ծայրահեղական, և ընկերության գործունեությունը Ռուսաստանում արգելված է։

ՏԱՍՍ գործակալության տնօրենը Անդրեյ Կոնդրաշովն է։ Նա 2018 թվականին Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի մամուլի խոսնակն էր։ Նա Պուտինի մասին ֆիլմ է նկարահանել։ Կոնդրաշովի առաջին տեղակալը թրքամետ և ադրբեջանամետ հայացքներով Միխայիլ Գուսմանն է։ Նա ծնվել է Բաքվում։ Գուսմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասին ֆիլմի հեղինակն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Փաշինյան