Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Կիև, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց, թե վերընտրվելու դեպքում 24 ժամում կարող է կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։
Բրիտանական Channel 4 News հեռուստաալիքի մեկնաբան Մեթ Ֆրեյի հատուկ հաղորդման ուրբաթ երեկո հեռարձակված հարցազրույցում Զելենսկին ասել է․ «Դոնալդ Թամփ, ես Ձեզ հրավիրում եմ այցելել Ուկրաինա, Կիև։ Եթե կարող եք պատերազմը դադարեցնել 24 ժամում, կարծում եմ դա բավարար է գալու համար»։
Զելենսկին ասել է, որ Թրամփի խոսքերը իրեն անհանգստացնում են, որովհետև եթե նա անհայտ ինչ-որ գաղափար ունի, որը եթե չհամապատասխանի Ուկրաինայի ժողովրդի շահերին, միևնույնն է նա ամեն ինչ կանի իր գաղափարը իրագործելու համար։