Երեկ ուշ երեկոյան ադրբեջանցիները վերադարձրել են Արավուսի բնակչի ոչխարները

Երեկ ուշ երեկոյան ադրբեջանցիները վերադարձրել են Սյունիքի մարզի Արավուս համայնքի բնակիչ Արմեն Ջահանգիրյանի ոչխարները:

Արավուսցին երեկ ահազանգել էր, որ մի քանի զինված ադրբեջանցիներ մտել էին դեպի արոտ շարժվող իր հոտի մեջ և շուրջ 260 ոչխար տարել: Այսօր նա տեղեկացրեց, որ միայն մի քանի ոչխար է պակասում հոտից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սյունիքի Արավուսի սահմանից ադրբեջանցիները գողացել են անասնապահի շուրջ 260 ոչխարները