Հայաստանյան հանդիպումների ընթացքում ընդգծվել է ԵՄ շարունակական աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորմանը, X-ի իր էջում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև երկկողմ շփումներով, և սպասում եմ ընտրություններից հետո ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությունը վերսկսելուն», - նշել է Կլաարը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստան է ժամանել հունվարի 18-ին, Տոյվո Կլաարը Երևանից հետո Բաքու չի մեկնի։ ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակից «Ազատությանը» հայտնել են, որ «Ադրբեջանում հիմա նախընտրական քարոզարշավի շրջան է, այդ պատճառով էլ Բաքու այցելություն այս պահին նախատեսված չէ»։