Ֆինլանդիան այս պահին չի տեսնում որևէ անմիջական ռազմական վտանգ Ռուսաստանի կողմից: Այդ մասին այսօր Ստոլկհոլմում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ համատեղ ասուլիսում հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։
«Ես Ռուսաստանի կողմից Ֆինլանդիայի դեմ անմիջական ռազմական սպառնալիք չեմ տեսնում: Մենք Ֆինլանդիայում գիշերները հանգիստ ենք քնում, քանի որ լավ պատրաստված ենք», - ասել է Օրպոն լրագրողներին: