Բրյանսկում ուկրաինական անօդաչուի պայթյունից հրդեհվել է նավթամթերքի պահեստը

Արխիվ

Բրյանսկի շրջանում Կլինցի բնակավայրի տարածքում ուկրաինական անօդաչուի պայթյունից հրդեհվել է նավթամթերքի պահեստը: Հրդեհաշիջմանը մասնակցում է ավելի քան 140 մարդ, տարածքից տարհանվել է 32 մարդ։

Հրդեհի մակերեսը հազար քառակուսի մետր է, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։

Այսօր առավոտյան ուկրաինական ուժերն ԱԹՍ-ներ են արձակել Բրյանսկի շրջանի ուղղությամբ։ Անօդաչուներից մեկը ճնշվել է ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի սարքով, սակայն ԱԹՍ-ի զինամթերքն անջատվել և ընկել է նավթային պահեստի վրա, ինչից էլ հրդեհ է բռնկվել։

Կլինցի ավանն Ուկրաինայի հետ սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: