Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանն ու Խավիեր Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչին ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Կոլոմինան քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը