Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ժամանել է Խորվաթիա։
Միրզոյանը նախ առանձնազրույց է ունեցել Խորվաթիայի իր գործընկեր Գորդան Գրլիչ Ռադմանի հետ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։
Օրակարգում է եկկողմ համագործակցության ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, այդ թվում` ԵՄ շրջանակներում գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ, հաղորդում է արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիա