Այսօր աշխարհակարգը փոխվում է, և դեռ հայտնի չէ, թե ինչպիսին այն կլինի վերջնական տեսքով, Դավոսի տնտեսական համաժողովում` լրագրողների հետ զրույցում, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Այսօր աշխարհակարգը փոխվում է, և դեռ մեծ հարց է, թե ինչպիսի աշխարհակարգ պետք է հաստատվի, ինչպիսին այն կլինի վերջնական տեսքով», - ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ «պետություններն այլևս չեն հարգում միջազգային իրավակարգը, տեղի են ունենում կոպիտ ոտնձգություններ ինքնիշխան երկրների տարածքների նկատմամբ, աշխարհում մոլեգնում են պատերազմները»։