Հութիները Ադենի ծոցում կրակել են ամերիկյան տանկերի վրա

Արխիվային լուսանկար

Արաբական ծովի Ադենի ծոցում Իրանի աջակցությունը վայելող հութիները երկու բալիստիկ հրթիռ են արձակել ամերիկյան ընկերությանը պատկանող տանկերի ուղղությամբ։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն այսօր առավոտյան հաղորդել է, որ տեսել են, թե ինչպես են հրթիռները ընկնում ջուրը՝ տանկերի կողքին։

«Տուժածների կամ նավի վնասման մասին տեղեկություններ չկան։ Նավը շարունակել է շարժվել», - փոխանցում է հրամանատարությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան։

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հունվարի 11-ին հաղորդեցին, որ ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը 16 ուղղություններով հարվածել են Իրանի աջակցությունը վայելող Հութի շարժման ավելի քան 60 թիրախների Եմենում ՝ ի պատասխան հութիների վերջին մեկուկես ամսում բազմիցս հարձակումների Կարմիր ծովում առևտրային նավերի վրա։ Եմենում հութիների թիրախներին հարվածելուց մեկ օր անց ԱՄՆ-ը հարվածեց Եմենում հութիների ռադիոտեղորոշիչ կայաններին։

Հունվարի 17-ին Միացյալ Նահանգները հութիներին ճանաչել է «Գլոբալ ահաբեկչական խմբավորում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը և դաշնակիցները հարվածներ հասցրեցին Եմենում հութիների դիրքերին