Ռուսական ուժերի հրետակոծության հետևանքով Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքում 57-ամյա կին է զոհվել, ևս երկու մարդ վիրավորվել է, հայտնում է մարզի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Օդեսայի վրա անցած գիշերը կատարված հարձակման հետևանքով 11 շենք է վնասվել, հաղորդում է քաղաքապետարանը։
Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ գիշերվա ընթացքում ռուսական ուժերի արձակած 33 «Շահեդ»-ներից 22-ը ոչնչացվել են։