Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը, նշված է Սենատի X-ի էջում:
Ըստ Սենատի պաշտոնական կայքէջի՝ բանաձևով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Բանաձևով նաև պահանջվում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։
Կոչ է արվում կառավարությանը հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանը հրատապ և խաղաղ կերպով միանա դիվանագիտական ուղիներով բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը հասնելու համար։