Ալիևի հայտարարություններին և դրանց վարչապետ Փաշինյանի արձագանքին հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Լսեցինք ձեր խեղճուկրակ պատասխանը Ալիևին, ինչո՞ւ եք այդքան վախեցած», - Փաշինյանին հարցրեց Քոչարյանը։
Քոչարյանի հարցադրումը կրքերը թեժացրեց խորհրդարանի դահլիճում։ Փաշինյանն մոտեցավ ամբիոնին, բայց առարկայական պատասխան չտվեց ընդդիմադիր պատգամավորի հարցադրմանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ Դուք դպրոցական հանդեսում չեք և Ազգային ժողովում պետք է կարողանալ պատշաճ պահել, հակառակ դեպքում, կարծում եմ, առիթներ կունենաք վերհիշելու, թե որտեղ եք գտնվում։ Հույս ունեմ, այս հորդորը կրկնելու առիթ չեք տա», - արձագանքեց վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին»․ ՓաշինյանԲաքուն մերժում է Երևանի առաջարկները, մյուս կողմից հայտարարում, թե կողմ է պայմանագրի ստորագրմանը