Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ պատրաստ են Ադրբեջանին ճանապարհ տրամադրել այն նույն պայմաններով, ինչ պայմաններով, որ Իրանը անցում է տալիս Ադրբեջանին։
Եթե Ադրբեջանի համար հսկողական գործառույթները ընդունելի են Իրանի դեպքում, ապա պետք է ընդունելի լինեն նաև Հայաստանի պարագայում, շեշտեց Փաշինյանը։
«Եթե Հայաստանի տարածքով անցումը Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան 47 կմ է, Իրանի տարածքում էլ 49 կմ է, եթե վերահսկողական գործառույթները ընդունելի են 49 կմ համար, բնականաբար դրանք չեն կարող անընդունելի լինել 47 կմ համար», - նշեց վարչապետը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի:
«Այդ դեպքում նրանք ավելի շատ վնաս կստանան, քան՝ օգուտ», - պնդել է Ադրբեջանի առաջնորդը, նշելով՝ ինչ պայմաններ է պահանջում Բաքուն այդ ճանապարհի համար. - «Մարդիկ ու բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է հասնեն առանց ստուգումների»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին»․ ՓաշինյանԵթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի. Ալիև