Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն քննադատել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Միխալկոյին՝ վերջինիս հայտարարությունների համար։
Եվրոպացի դիվանագետը երեկ երեկոյան X սոցիալական ցանցում գրել է, որ «ցնցված է Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումներից»՝ հավելելով, որ «յուրաքանչյուր ոք ունի արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի իրավունք»։
Ի պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն «անհիմն» և «անպատասխանատու» է որակել Եվրամիության դեսպանի հայտարարությունը և նրան խորհուրդ տվել կենտրոնանալ «ԵՄ որոշ երկրների դատական համակարգերում արդարադատության բացակայության և վատ վերաբերմունքի վրա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ապշած եմ Բաքվում ձերբակալված լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումներից»․ ԵՄ դեսպան