«ԵՄ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները Ադրբեջանին հստակ ուղերձներ հաղորդելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների վրա, - «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ շեշտելով՝ հաստատուն են այս դիրքորոշման մեջ։
Ստանոն միևնույն ժամանակ ասել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շարունակում են իրենց ներգրավվածությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի. Ալիև ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին»․ Փաշինյան