Շվեյցարական Դավոսում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Զելենսկին ասել է, որ հանդիպմանը քննարկվել է իրավիճակը ռազմաճակատում, Ուկրաինայի պաշտպանական կարիքները՝ ներառյալ հակաօդային պաշտպանության ուժեղացումը, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նախապատրաստվելու հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասով գործընկերների հետ աշխատանքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավոսի համաժողովի հիմնական թեմաներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն է