Ուկրաինայի Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն ասել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով 26 գյուղերի բնակիչներ պետք է պարտադիր տարհանվեն իրենց տներից ավելի ապահով վայր։ Նրա թվարկած բնակավայրերում 3 հազարից ավելի մարդ է ապրում, այդ թվում՝ 279 երեխաներ։
Իշխանությունները խոստանում են բոլոր տարհանվածներին ապահովել կացարանով։