Բաքվի արտադրամասում պայթյունի զոհերի թիվը հասել է 7-ի

Բաքվի Բինագադի շրջանի արտադրամասում երեկ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 7-ի, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի մասին։

Ըստ Report-ի՝ ընդհանուր առմամբ տուժել է 24 մարդ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու և անզգուշություն հոդվածներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն երկու զոհ՝ Բաքվում տեղի ունեցած պայթյունի հետևանքով