Եմենցի զինյալներն ամերիկյան բեռնանավ են խոցել

Արխիվ

Եմենցի իրանամետ զինյալները՝ հութիները, այսօր ամերիկյան բեռնանավ են խոցել, հաղորդել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։

Ամերիկացի զինվորականների տեղեկություններով՝ հականավային բալիստիկ հրթիռն արձակվել է Եմենի խոշորագույն նավահանգստի՝ Ադենի մերձակայքից։

«Միացյալ Նահանգներին պատկանող և Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող բեռնանավը լուրջ վնասվածքներ չունի, անձնակազմի անդամները չեն տուժել», - փոխանցում են ամերիկյան աղբյուրները։