Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր պետական այցով ժամանել է Շվեյցարիա։ Մայրաքաղաք Բեռնում համադաշնության ղեկավարների հետ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը կմեկնի Դավոս՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Ակնկալվում է, որ վաղը՝ հունվարի 16-ին, Զելենսկին ելույթով կդիմի համաժողովի մասնակիցներին։ Արևմտյան աղբյուրների տեղեկություններով՝ Զելենկսին կրկին պատրաստվում է դիմել միջազգային հանրությանը՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ծավալները մեծացնելու կոչով։