Բաքուն Abzas Media-ի գործով ևս մեկ լրագրող է ձերբակալել։ Էլնարա Գասիմովան բերման էր ենթարկվել հունվարի 13-ին։
Երկու ժամ տևած հարցաքննությունից հետո նրա փաստաբան Բահրուզ Բայրամովը լրագրողներին փոխանցել է, որ Գասիմովան ձերբակալվել է, նա մեղադրվում է մաքսանենգության համար։
Փաստաբանն ասել է, որ լրագրողը մեղքը չի ընդունում, ձերբակալությունն անօրինական և անհիմն է որակում՝ այն կապելով իր մասնագիտական գործունեության հետ։
AbzasMedia-ի մի քանի լրագրողներ, որոնք հայտնի են իրենց կոռուպցիոն հետաքննություններով, ներկայումս բանտում են մաքսանենգության մեղադրանքով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում Ալիևի հաղթանակների փոխարեն կոռուպցիայի մասին գրող ԶԼՄ-ի դեմ բռնաճնշումները թափ են հավաքում