Ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Քրեական վարույթը նախաձեռնվել է զինվորական պաշտոնեական անփութություն հոդվածով։
Քննչականը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 13-ին։ ժամը 12:30-ի սահմաններում, ժամկետային զինծառայող Բ․ Մ․-ն, մշտական տեղակայման վայր տեղափոխվելու նպատակով, դուրս է եկել մարտական դիրքից և շարժվել դեպի հարակից դիրք: Սակայն ժամը 14:30-ից հետո, եղանակային վատթար պայմաններում, զինծառայողը կորել է համածառայակիցների տեսադաշտից:
Կազմվել է քննչական խումբ։ Որոնողական աշխատանքների արդյունքում, հունվարի 14-ին մարտական դիրքի հարակից ձորում` ձյան տակ, հայտնաբերվել է Բ․Մ․-ի դին։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
«Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կորել է կապը զինծառայողի հետ. ՊՆ