Պետդեպարտամենտի Համաշխարհային հակակոռուպցիոն հարցերով համակարգողը կժամանի Հայաստան

ԱՄՆ պետդեպարտամենտի Համաշխարհային հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուն հունվարի 15-18-ը կայցելի Հայաստան և Վրաստան, հայտնում են Պետդեպից։

Երկու երկրներում նա կքննարկի կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս ջանքերն ու մարտահրավերները, ինչպես նաև հետագա համագործակցության ոլորտները:

Ռիչարդ Նեֆյուն կհանդիպի պետական պաշտոնյաների, այդ թվում՝ արդարադատության ոլորտի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ և կմասնակցի քաղաքացիական հասարակության կլոր սեղանին: