ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, ամենայն հավանականությամբ, Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կխնդրի ներկայացնել Ռուսաստանի հետ պատերազմի ավելի կոնկրետ ծրագիր, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ Վաշինգտոնն ուզում է տեղեկատվություն ստանալ՝ իր աջակցությունը լավագույնս համակարգելու համար։
Միևնույն ժամանակ, ըստ Bloomberg-ի, Սպիտակ տունը մտահոգված է Զելենսկու և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի միջև հնարավոր տարաձայնությունների մասին տեղեկություններով։ Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով` դա կարող է ազդել ռազմական գործողությունների մարտավարության վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարաձայնություններ Ուկրաինայի քաղաքական ղեկավարության և ԶՈՒ հրամանատարի միջևԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է 61 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային, առաջարկը, սակայն, դեռևս չի հաստատվել՝ հանրապետականների դիմակայության պատճառով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը ստորագրեց ԱՄՆ-ի 2024-ի ռազմական բյուջեի օրենքը