Մոսկվան ապակառուցողական է որակում ռուս խաղաղապահների հասցեին Հայաստանից հնչող մեղադրանքները

Մոսկվան ապակառուցողական է որակում ռուս խաղաղապահների հասցեին Հայաստանից հնչող մեղադրանքները և փաստերը շահարկելու փորձերը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, մենք դրանք համարում ենք ապակառուցողական, ամենակարևորը՝ իրականությանը չհամապատասխանող»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանցի դիվանագետը նաև հավելել է, թե Հայաստանի նման հայտարարությունները «փաստերը կեղծելու փորձեր են», որի նպատակը «պատասխանատվությունից խուսափելն է»։

ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը չի հստակեցրել, թե ռուս խաղաղապահների հասցեին Հայաստանից հնչող որ մեղադրանքներն են «կեղծ»։

Հայաստանի իշխանությունները ռուս խաղաղապահներին մեղադրում են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չպաշտպանելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ռուս խաղաղապահները մեզ չպաշտպանեցին»․ Բեգլարյանը նաև ՀՀ իշխանություններին է մեղադրում