«Հրադադարի հաստատումը բացառապես Ռուսաստանին է ձեռնտու լինելու», - այսօր Էստոնիա կատարած այցի շրջանակներում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուս - ուկրաինական պատերազմում կրակի դադարեցումը չի հանգեցնի քաղաքական երկխոսության և շահավետ կլինի միայն Ռուսաստանի համար։ Դա թույլ կտա Մոսկվային համալրել իր զինանոցը», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանն այժմ բանակցություններ է վարում Իրանից հրթիռների ձեռքբերման շուրջ։ «Բացի այդ, Ռուսաստանը շուրջ մեկ միլիոն միավոր հրետանային սպառազինություն է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։