Վրաց եկեղեցին հրաժարվել է տաճարից հեռացնել Ստալինին պատկերող սրբապատկերը

Վրաստան - Սուրբ Մատրոնայի և Ստալինի սրբապատկերը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում, արխիվ

Սրբապատկերը, որում Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից սրբադասված Մոսկվայի Սուրբ Մատրոնայի հետ պատկերված է խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինը, տեղափոխվել է Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարի նոր՝ ավելի երևացող վայր։ Եկեղեցու առաջնորդները Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարքության հետ համաձայնությամբ հրաժարվել են հեռացնել սրբապատկերը։

Ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքների ֆոնին սրբապատկերը տեղադրվել է տաճարի կենտրոնական պատին։