Անցած գիշերը Ուկրաինայի երկնքում ռուսական դրոններ չեն հայտնվել, ինչը բացառիկ դեպք է երկար ժամանակի ընթացքում։
Ուկրաինայի զինված ուժերի հարավային խմբավորման մամուլի խոսնակ Նատալիա Գումենյուկը դա բացատրել է եղանակային պայմանների վատթարացմամբ։ Իսկ հրթիռակոծությունները շարունակվել են։ Նա ասել է, որ ռուսական կողմից հրթիռակոծվել են Խերսոնն ու Անտոնովկան։