Բելգորոդում 3 վիրավոր վերակենդանացման բաժանմունքում է

Ռուսաստանի Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ուկրաինական կողմի երեկ երեկոյան հրետակոծությունից վիրավորված երեք մարդ գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Նրանք վիրահատվել են, բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։

Ի պատասխան Ռուսաստանի հարձակումների՝ ուկրաինական կողմը հարվածում է սահմանակից Բելգորոդի մարզին, սակայն Կիևը չի մեկնաբանում Ռուսաստանի տարածքում ռազմական գործողությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ Բելգորոդում 3 մարդ է զոհվել դրոնների հարվածների հետևանքով․ նահանգապետ