Դադարել են Արայիկ Թունյանի լիազորությունները՝ որպես ՍԴ դատավոր

Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ դադարել են Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները, հայտնում են ՍԴ-ից։

Դեկտեմբերի 26-ին Արայիկ Թունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նա ՍԴ դատավոր էր 2014 թվականից: