Իսրայելի կողմից Լիբանանի հարավային շրջաններին հասցված հարվածի հետևանքով սպանվել է իրանամետ «Հեզբոլա» շարժման կազմում գործող «Ռադվան» հատուկ նշանակության ջոկատի հրամանատարներից մեկը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ «Հեզբոլա»-ին և Լիբանանի ուժային կառույցներին մոտ կանգնած միանգամից երեք աղբյուրներ վկայակոչելով։
«Սա բավական ցավոտ հարված է», - նշել է գործակալության զրուցակիցներից մեկը։
«Հոկտեմբերից ի վեր, երբ Լիբանանի և Իսրայելի սահմանին փոխադարձ հրթիռակոծություններ մեկնարկեցին, «Հեզբոլա»-ն շուրջ 130 զինյալ է կորցրել», - նշում է Reuters-ը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը Լիբանանին լայնածավալ պատերազմով է սպառնում