Գնդակոծության պատճառով Բելգորոդի հարյուրից ավելի բնակիչներ տարհանվել են «ամենաանվտանգ վայր»՝ Ստարի Օսկոլ, հայտնել է քաղաքային շրջանի վարչակազմի ղեկավար Անդրեյ Չեսնոկովը։
Քաղաքապետն ասել է, որ ստուգել է Բելգորոդի տարհանված բնակիչների կենսապայմանները։ Նրա խոսքով՝ մարդկանց տեղավորել են հարմարավետ և ապահով սենյակներում, բոլորին տրվել են պարենային փաթեթներ։
Հունվարի 5-ին Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է շրջանի բնակիչներին անվտանգ տարածքներ՝ Ստարի Օսկոլ և Գուբկին քաղաքներ տարհանելու պատրաստակամության մասին։
Վորոնեժի շրջանի իշխանությունները հայտարարել են Բելգորոդի բնակիչներին ժամանակավոր ապաստան տրամադրելու պատրաստակամության մասին։