Գյուղից գյուղ, քաղաքից քաղաք. դեբետեցի Սերյոժա Պետրոսյանն ու դհոլի ռիթմերը

Լոռիում դհոլի ռիթմերով տասնամյակներ շարունակ գյուղից գյուղ, քաղաքից քաղաք է գնացել դեբետեցի Սերյոժա Պետրոսյանը։ Ասում է՝ այնքան պահանջված է եղել շրջանում, որ այսօր մարդամեջ դուրս գալիս պարզվում է՝ գրեթե բոլորի հարսանիքներում նվագել է։ Սիրված դհոլահարին անգամ գյուղսովետի դեպուտատ են ընտրել, հետո արդեն պաշտոն տվել։ Պատմում է ու հերթով հիշում՝ գործկոմի քարտուղար եղած տարիներին քանի-քանի հարսանիքներում է նվագել։