Սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը տվել է 223 զոհ

Արցախ - Մարտական գործողությունները Ստեփանակերտի մատույցներում, 19-ը սեպտեմբերի, 2023.

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են, զոհերի թվում կան 5 անչափահասներ։ Այս տվյալները հրապարակեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ըստ Քյարամյանի՝ հայկական կողմի վիրավորների թիվը 244 է, որոնցից շուրջ ութ տասնյակը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 10 անչափահաս։ Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ

Հիշեցնենք, վերջին տվյալներով ևս 218 քաղաքացի զոհվել է սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով, 120-ը վիրավորվել է, 21 քաղաքացի անհետ կորած է համարվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել 120 քաղաքացի․ ՔԿ

Ադրբեջանական կողմը հաղորդել է սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողություններում իր առնվազն 191 զոhի մասին: