Հունվարի 10-ին՝ ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի արտահերթ նիստ

ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ, արխիվ

«Հունվարի 10-ին կայանալու է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի արտահերթ նիստը», - դաշինքի պաշտոնական ներկայացուցչին վկայակոչելով` հաղորդում է Reuters գործակալությունը։

Դաշինքի պաշտոնյաների փոխանցմամբ` խորհրդի նիստը գումարվելու է Կիևի պահանջով։ Ուկրաինական կողմը ցանկանում է, որ դրա ընթացքում քննարկվի Ուկրաինայի դեմ վերջին օրերին իրականացվող օդային հարձակումների թեման։

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով` հաջորդ շաբաթ կայանալիք նիստի գլխավոր օրակարգային թեման լինելու է ՝ «Ուկրաինայի ՀՕՊ ուժերի ամրապնդման հարցը»։