Այսօր կեսօրին հարձակում է տեղի ունեցել Իրաքում գործող իրանամետ խմբավորումներից մեկի՝ Բաղդադում գտնվող կենտրոնակայանի վրա։
Reuters-ի տեղեկություններով՝ հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով, ինչի հետևանքով առնվազն երկու զինյալ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։
Հարձակման պատասխանատվությունն այս պահին դեռ որևէ պետություն կամ կազմակերպություն չի ստանձնել։