Japan Airlines ավիաընկերության օդանավը, այսօր վայրէջք կատարելով Տոկիոյի օդանավակայանում, հրդեհի է մատնվել։ Ավիաընկերությունը հայտնում է, որ 379 հոգի՝ բոլոր ուղևորները և անձնակազմը, տարհանվել են։
NHK հեռուստաընկերության կադրերում երևում է, թե ինչպես է օդանավը սահում ասֆալտից, իսկ հրշեջները փորձում են հանգցնել կրակը։
Օդանավի հրդեհվելու պատճառներն ուսումնասիրվում են։ Ըստ վարկածներից մեկի՝ մարդատար օդանավը կպել է առափնյա ծառայության օդանավին, որի պատճառով հրդեհ է բռնկվել։ Առափնյա ծառայությունը այս վարկածն ուսումնասիրում է։