Երկիրը պահում են ռոմանտիկները, ապրողներն ու ապրեցնողները, խնդիրներին ուղիղ նայողները, ցավի մեջ պարողները, երազանքներից չվախեցողները, լույս արտադրողները։
«Ազատությունը» հավաքել է արվեստի ներկայացուցիչների՝ Արցախի պետական ջազ բենդի ղեկավար Տիգրան Սուչյանի, դերասանուհի Ջեմմա Ադամյանի, լուսանկարիչ Անի Գևորգյանի, պատերազմի մասնակից Արշակ Հովհաննիսյանի, գրող Արամ Ավետիսի, ռեպեր Նեյ (NAY) 374-ի և անիմատոր Նաիրա Մուրադյանի պատկերացումները 2024 թվականի Հայաստանի մասին։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.