«Իրանական «Ալբորս» ռազմանավը, իսլամական հանրապետության բանակի 94-րդ նավատորմիղի կազմում մուտք է գործել Կարմիր ծով», - այսօր հաղորդել է Թեհրանում գործող Tasnim լրատվական գործակալությունը՝ չհստակեցնելով այդ քայլի նպատակները։
Գործակալությունը միայն նշում է, որ՝ «իրանական ռազմանավերը 1988 թվականից ի վեր միջազգային ջրերում գործողություններ են իրականացնում, որոնց նպատակը նավագնացության անվտանգության ապահովումն ու ծովահենության դեմ պայքարն են»։
Իրանական նավերը Կարմիր ծով են մուտք գործել մի իրավիճակում, երբ Թեհրանի աջակցությունը վայելող եմենցի հութիները այս շրջանում հարձակումներ են իրականացնում Իսրայել ուղևորվող բեռնանավերի վրա։ Ավելի վաղ արևմտյան առաջատար պետությունները հայտարարել էին Կարմիր ծովում հութիների դեմ պայքարի նպատակով միջազգայի կոալիցիայի ստեղծման մասին։