2023-ին աշխարհը ցնցվեց խոշոր երկրաշարժերից, շարունակվեցին նախկին հակամարտություններն ու սրվեցին նորերը։ «Ազատության» ռեպորտաժում 2023-ի գլխավոր, հիշարժան իրադարձություններն են, որ կատարվեցին աշխարհում։
2023 թվականը պատմության մեջ կմնա որպես իսրայելական պետության դեմ ամենախոշոր և արյունալի պատերազմի տարի, որը կրկին խախտեց մերձավորարևելյան փխրուն խաղաղությունը՝ հարցականի տակ դնելով պնդումները Իսրայելի անխոցելիության մասին։
Մինչև այդ Եվրոպայում շարունակվում է ամենամեծ պատերազմը Երկրորդ համաշխարհայինից ի վեր՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։
2020-ի պատերազմից հետո առաջին անգամ Ղարաբաղը կրկին հայտնվեց տարվա գլխավոր իրադարձությունների շարքում՝ մինչև այդ երբևէ չօգտագործված բնորոշմամբ․ ավելի քան 30 տարվա պայքարից հետո Ադրբեջանն ի վերջո վերահսկողության տակ առավ Արցախը, հայերը, որ հազարամյակներով էին ապրում այդ հողի վրա, ստիպված էին հեռանալ։
Փետրվարի 6-ի վաղ առավոտյան Թուրքիայում տեղի ունեցավ 100-ամյակի ամենաղետալի երկրաշարժերից մեկը՝ հողին հավասարեցնելով մի քանի քաղաքներ, աղետի զոհ դարձավ առնվազն 56 հազար մարդ, ևս 6 հազարը զոհվեցին սահմանից այն կողմ՝ Սիրիայի տարածքում։
Ավելի մանրամասն՝ վիդեոռեպորտաժում․