Հայաստանն այսօրվանից մեկ տարով ստանձնել է Եվրասիական տնտեսական միության նախագահությունը։
Այս առթիվ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ՝ «մոտ ապագայում ակնկալվում է Հայաստանի վարչապետ, Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին, որը նվիրված կլինի ԵԱՏՄ կառույցներում Հայաստանի նախագահության առաջնահերություններին»։
Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ Հայաստանի նախագահության շրջանակներում մի շարք միջոցառումների անցկացում է նախատեսվում՝ մասնավորաբար ԵԱՏՄ ստեղծման 10-ամյակին նվիրված հավաք Մոսկվայում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Զախարովայի՝ Հայաստանը նշանակալից դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից