Ճապոնիան զգուշացնում է հուժկու ցունամիի վտանգի մասին

արխիվային լուսանկար

Ճապոնական իշխանությունները այսօր զգուշացրել երկրի ափերի մոտ սպասվող հուժկու ցունամիի վտանգի մասին։ Երկրի օդերևութաբանական ծառայության հաղորդագրության համաձայն՝ ցունամիի վտանգը ծագել է Ճապոնիայի կենտրոնական շրջաններում՝ մասնավորաբար Իշիկավա նահանգում վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժից հետո։

Դրա ուժգնությունն, ըստ ճապոնացի, մասնագետների գերազանցել է 7 բալը։

«Նման ուժգնության երկրաշարժ երկրի տարածքում արձանագրվում է առաջին անգամ 2018 թվականի սեպտեմբերից ի վեր», - պնդում են ճապոնացի սեյսմոլոգները։