Ամանորի գիշերը Ռուսաստանը ԱԹՍ-երով հարվածել է Ուկրաինային․ կա մեկ զոհ

Ուկրաինայում ռուսական հրթիռակոծության հետևանք, 1-ը հունվարի, 2024թ․

Ուկրաինական կողմը հայտնել է, որ Ամանորի գիշերը Ռուսաստանը «Շահեդ» տեսակի անօդաչու սարքերովզանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. ավելի քան 50 անօդաչու թռչող սարք են խոցել, որից 28-ը Օդեսայի շրջանում:

«Ամանորի գիշերը հարավային հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են «Շահեդ-131/136» տիպի 51 անօդաչու թռչող սարք, 28-ը՝ Օդեսայում, 14-ը՝ Նիկոլաևում, 5-ը՝ Վիննիցայում, 2-ը՝ Դնեպրոպետրովսկում, 1-ական՝ Խերսոնի և Կիրովոգրադի մարզերում», - ասվում է ուկրաինացի զինվորականների տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության, ռուսական զորքերը հարվածներ են հասցրել նաև Ս-300 կառավարվող չորս զենիթահրթիռային հրթիռներով Խարկովի մարզում, երեք Խ-31Պ հակառադարային և մեկ Խ-59 հրթիռներ են արձակել Զապորոժիեի և Խերսոնի շրջանի օկուպացված շրջաններից։

Օդեսայի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը տելեգրամյան ալիքում հայտնել է, որ քաղաքին ռուսական հարվածի հետևանքով տուժել է ինը մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երեքը հոսպիտալացվել են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի զինուժը Նոր տարվա գիշերը գնդակոծել է Դոնեցկը